Մադուրոն հաղթել է նախագահական ընտրություններում, ընդդիմությունը չի ընդունում արդյունքները

Նիկոլաս Մադուրո, արխիվ

Արդեն 5 տարի Վենեսուելան ղեկավարող Նիկոլաս Մադուրոն այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարվել է նախագահական ընտրությունների հաղթող:

Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, Միացյալ Նահանգները ընտրությունները «կեղծիք» է կոչել:

Ընդդիմադիրները հորդորել էին քաղաքացիներին բոյկոտել ընտրությունները՝ վստահ լինելով, որ իշխանությունները կեղծելու են այն:

Պաշտոնական տվյալներով քվեարկությանը մասնակցած մոտ 7.6 միլիոն ընտրողների ձայների 68 տոկոսը ստացել է գործող նախագահ Մադուրոն: