Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, Պուտինի մոլի քննադատ Ալեքսեյ Նավալնու համախոհները պատրաստվում են կուսակցություն ստեղծել, որը կկոչվի «Ապագայի Ռուսաստան»: Այդ մասին որոշվել է Նավալնու աջակիցների՝ այսօր հրավիրված համագումարի ժամանակ:
Ինքը Նավալնին հավաքին ներկա չի եղել, քանի որ 30-օրյա կալանքի է դատապարտված մայիսի 5-ին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից առաջ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով ցույցեր անցկացնելու և ոստիկանությանը չենթարկվելու համար:
Այդ օրը, հիշեցնենք, Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում բերման էր ենթարկվել 1600-ից ավելի ցուցարար: