Մեծ Բրիտանիան պատրաստվում է արքայազն Հարրիի և հոլիվուդյան աստղ Մեգան Մարքլի պսակադրությանը:
Հանդիսավոր արարողությանը հետևելու համար շատերը ողջ գիշերն անցկացրել են բաց երկնքի տակ` թագավորական պալատին ավելի մոտ և հարմարավետ դիրք գրավելու համար:
Թագավորական հարսանիքին հրավիրված են 1200 հյուրեր, որոնք արդեն ժամանում են Վինձորյան դղյակ:
Հաղորդվում է, որ պսակադրության ժամանակ Մեգան Մարքլը չի խոստանալու մշտապես լսել ամուսնուն, արքայազն Հարրին էլ մտադիր է կրել ամուսնական մատանին, թեև թագավորական ընտանիքում տղամարդիկ, որպես կանոն, խուսափում են դրանից: