Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը հինգշաբթի օրը բանակցություններ են վարել Սոչիում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նախագահներն ընդգծել են «քաղաքական կարգավորումը վերսկսելու լրացուցիչ պայմանների անհրաժեշտությունը»:
Պեսկովը հայտնել է նաև, որ Պուտինը Ասադին շնորհավորել է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Սիրիայի կառավարական բանակի նշանակալի հաջողությունների կապակցությամբ:
Ասադը վերջին անգամ Պուտինի հետ Ռուսաստանում հանդիպել էր 2017 թվականի նոյեմբերին, մինչ այդ էլ՝ 2015-ի հոկտեմբերին:
Մոսկվան, որը Սիրիայում 7 տարի առաջ սկսված պատերազմում Ասադի առանցքային դաշնակիցն է, 2015 թվականից օդային գործողություններ է իրականացնում սիրիական տարածքում՝ կառավարական ուժերին օժանդակելու նպատակով:
Մանրամասները տե՛ս այստեղ