Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կոչ է անում օգտագործել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս շաբաթ հանդիպելու առիթը և արծարծել մարդու իրավունքների խնդիրը:
Human Rights Watch-ը, մասնավորապես, հորդորում է Մերկելին զգուշացնել Պուտինին «հալածանքները նոր աստիճանի հասցնելու անթույլատրելիության մասին և պահանջել նրանից ազատ արձակել շինծու մեղադրանքով բանտարկված չեչեն իրավապաշտպան Օյուբ Տիտիևին»:
Մերկելը վաղը՝ մայիսի 18-ին, Սոչիում հանդիպելու է Պուտինի հետ: Բանակցությունների օրակարգում Իրանի միջուկային ծրագրին, Սիրիայի և Ուկրաինայի հակամարտություններին առնչվող հարցեր են: