Վարդան Հարությունյանը հրաժարական է տվել Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնից։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը զեկուցեց, որ այդ պաշտոնում նշանակվել է ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը։