ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով կոմիտե. 2016-ին ՌԴ-ն փորձել է օգնել Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեն համաձայնել է անվտանգության ծառայության այն գնահատականի հետ, ըստ որի, Ռուսաստանը միջամտել է 2016-ի նախագահական ընտրություններին։ Այդ մասին ասվում է կոմիտեի նախագահ, հանրապետական Ռիչարդ Բերրի և դեմոկրատ Սենատոր Մարկ Ուորների համատեղ հայտարարությունում։

Նշվում է, որ Կոմիտեի աշխատակիցները 14 ամսվա ընթացքում ուսումնասիրել են աղբյուրները, կատարել վերլուծություններ, և պատճառներ չեն տեսնում վիճարկելու այն պնդումները, որ Ռուսաստանը իսկապես միջամտել է 2016-ի նախագահական ընտրություններին, որտեղ ռուսական կողմը նպատակ ուներ վնասելու թեկնածու Հիլարի Քլինթոնին և աջակցելու Դոնալդ Թրամփին։

«Ռուսաստանի ջանքերը եղել են լայնածավալ և ուղղորդվել են նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից», - ասվում է հայտարարությունում։