ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 16-ին Սպիտակ տանը ընդունելու է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևին: 2002 թվականից հետո սա Ուզբեկստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Միացյալ Նահանգներ:
Նախագահ ընտրվելուց հետո Շավքաթ Միրզիոևը տեսանելի քայլեր է կատարում բարեփոխումների և արտաքին աշխարհի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:
Շուրջ քառորդ դար Ուզբեկստանը գտնվում էր նախկին նախագահ Իսլամ Քարիմովի ավտորիտար կառավարման տակ, ով մահացավ 2016-ին: