Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ։
Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն: Նախարարը մանրամասն ծանոթացել է խնդրին և տվել հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքները:
Ըստ Հովհաննիսյանի, միևնույն ժամանակ նախարարը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում հանրապետության մոտ 11 զինկոմիսարիատների աշխատակիցներ։
Նրանք բողոքում էին զինկոմիսարիատներում իրականացվող օպտիմալացումից՝ նշելով, որ դրա արդյունքում մոտ 400 մարդ գործազուրկ է դառնալու։