ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին

Ստամբուլում գումարված Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նիստում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը հայտարարել է, թե «Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»:

«Հակամարտությունները խոչընդոտներ են ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար: Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը ոչ միայն խոչընդոտում է մեր երկրի զարգացմանը, այլև լուրջ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը և ամբողջ աշխարհին», - ասել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահը, կրկնելով Բաքվի դիրքորոշումը՝ հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա:

Նրա ելույթի մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալության Ստամբուլի թղթակիցը: