Ամերիկյան դատարանը մերժել է Մանաֆորտի դեմ գործի կարճումը

ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Փոլ Մանաֆորտ, ապրիլ, 2018թ․

Դատարանը երեկ հրաժարվել է Միացյալ Նահանգների նախագահի նախկին խորհրդական Փոլ Մանաֆորտի դեմ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հարուցած գործը կարճել այն հիմքով, որ գործը կապ չունի 2016-ի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետ։

Դատավոր Էմի Բերմանը որոշել է, որ տվյալ գործը չափազանց ընդհանրացված կամ անճիշտ չէ, չնայած ուղղակիորեն կապված չէ ընտրությունների հետ:

Մանաֆորտը մեղադրվում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի համար լոբբիստական գործունեություն ծավալելու կապակցությամբ՝ նախքան Դոնալդ Թրամփի խորհրդական դառնալը: Նա մեղադրվում է փողերի լվացման, ԱՄՆ-ի դեմ դավադրության և որպես օտարերկրյա կառավարության լոբբիստ չգրանցվելու մեջ: