Արարատ Միրզոյանը Գարեգին Չուգասզյանին խնդրում է դադարեցնել հացադուլը

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյան, Երևան, 12-ը մայիսի, 2018թ․

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երեկ գրառում է կատարել Ֆեյսբուքում՝ խնդրելով «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը:

«Նորից ու նորից հավաստում եմ՝ մենք ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ քաղաքական պատճառներով բանտում հայտնված մարդիկ չեն լինելու։ Հարցը, միևնույն է, լուծվելու է, և որևէ մեկը դրա համար իր առողջությանը անդառնալի վնաս հասցնելու կարիքը չունի», - գրել է Միրզոյանը:

Հիշեցնենք, Գարեգին Չուգասզյանը արդեն 23-րդ օրն է՝ հացադուլի մեջ է: Նա պահանջում է ազատ արձակել, իր բնորոշմամբ, քաղբանտարկյալներին: