Համանախագահները ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարությանը հանդիպել հունիսին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում, հոկտեմբեր, 2017թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարությանը հանդիպել հունիսին: Այդ մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդները հայտարարել են այսօր Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:

«Նախարարը և համանախագահները քննարկել են խաղաղ գործընթացը առաջ մղելու եղանակները: [ԵԱՀԿ գործող նախագահի] Անձնական ներկայացուցիչը ներկաներին տեղեկացրել է Շփման գծում հարաբերականորեն կայուն իրավիճակի մասին: Նախարար Մամեդյարովը հայտնել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հնարավորինս շուտ վերսկսել ակտիվ բանակցությունները», - ասված է համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շոֆերի և Ստեֆան Վիսկոնտիի հայտարարությունում, որ հրապարակված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում: