Սահակ Մինասյանը Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկումների արդյունքում հրաժարական է տվել Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնից: Այդ մասին նրանք հայտնեցին երեքշաբթի օրը Գյումրիում ասուլիսի ժամանակ:
Կրթության և գիտության նախարարը հայտնեց, որ նաև բուհի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականից հետո լուծումը հետևյալն է՝ պետք է ձևավորվի Շիրակի պետհամալսարանի կառավարման նոր խորհուրդ, որը պետք է ընտրի նոր ռեկտոր:
Մինչ նոր ռեկտորի ընտրությունը ռեկտորի պարտականությունները կկատարի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը:
Հիշեցնենք, Շիրակի պետհամալսարանի մի խումբ ուսանողներ, աշխատանքից ազատված դասախոսներ ու քաղաքացիական ակտիվիստներ բուհի հանրապետական ռեկտորի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էին անցկացնում:
Մանրամասները տե՛ս այստեղ