Իսրայելական զորքերի հետ բախումներում 58 պաղեստինցի է սպանվել, կան հազարավոր վիրավորներ

Բախումները Գազայի հատվածի սահմանին, 14-ը մայիսի, 2018թ․

Առնվազն 58 պաղեստինցի է սպանվել իսրայելական զորքերի կողմից՝ Գազայի հատվածի սահմանին բախումների ժամանակ։

Բախումների առիթ է դարձել Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ:

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ևս 2 հազար 700 պաղեստինցիներ երեկ վիրավորվել են հրազենից, արցունքաբեր գազից կամ այլ միջոցներից:

Լրատվամիջոցները նշում են, որ մայիսի 14-ը ամենաարյունալի օրն էր 2014 թվականի Գազայի պատերազմից ի վեր:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտպանել է ուժի կիրառումը, ասելով, որ «յուրաքանչյուր երկիր պարտավոր է պաշտպանել իր սահմանները»:

Պաղեստինցիները պնդում են, որ Արևելյան Երուսաղեմը իրենց պետության մայրաքաղաքն է, որը բռնազավթվել է Իսրայելի կողմից: