Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնում է Բելառուս՝ մասնակցելու Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների 3-րդ համատեղ կոլեգիայի նիստի աշխատանքներին։
Այցելության ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների հետ։
Բացի այդ, Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև կստորագրվի գիտակրթական ոլորտում 2018-2019 թվականների համագործակցության ծրագիր, ասված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում: