Աշխարհահռչակ տնտեսագետ Աճեմօղլուն պատրաստ է աջակցել Հայաստանին. Փաշինյան

Դարոն Աճեմօղլու, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդում է, որ իր հետ հեռախոսազրույցում հայազգի աշխահահռչակ տնտեսագետ Դարոն (Տարոն) Աճեմօղլուն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին և ընդունել է այցի իր հրավերը:

«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:

Դարոն Աճեմօղլուն ծնվել է Թուրքիայում՝ հայկական ընտանիքում, սովորել է Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգների հեղինակավոր համալսարաններից մեկի՝ Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է: