«Միխայիլ Լեոնտևի` Հայաստանին վերաբերող հայտարարությունները չեն արտացոլում ընկերության տեսակետը»․ Роснефть.

Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերությունը` Роснефть-ը ուրբաթ երեկոյան հայտարարության է տարածել, որում անդրադարձել է ընկերության փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի` Հայաստանին վերաբերող վերջին սկանդալային հայտարարություններին:

«Միխայիլ Լեոնտևի մասնավոր հայտարությունները որևէ առնչություն չունեն Роснефть նավթային ընկերության` Հայաստանի հետ համագործակցությանը վերաբերող մոտեցումների հետ: Ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և Հայաստանի խորհրդարանի ընտրությունը, ինչպես նաև ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում և երաշխավորում պայմանագրային պարտավորությունների կատարումը»,- նշված է Роснефть ընկերության հայտարարության մեջ: