Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ըստ Հայաստանում Գերմանիայի դեսպանության հաղորդագրության, շնորհավորանքում մասնավորապես ասված է. - «Մեծարգո պարոն վարչապետ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ընտրության կապակցությամբ:

Որպես վստահելի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կշարունակի աջակցել Հայաստանի Հանրապետությանն իր արդիականացման և բարեփոխման ճանապարհին և նպաստել երկկողմ լավ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացմանը:

Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերին ու շաբաթներին քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները ցուցաբերեցին պատասխանատվության մեծ գիտակցություն՝ ի շահ հայ ժողովրդի:

Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման մեջ մաղթում եմ Ձեզ ձեռքբերումներ և մշտական հաջողություններ»: