Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տոնոյանը 2010-2016 թվականներին զբաղեցրել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2017-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար։
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Հրանուշ Հակոբյանը չի շարունակի պաշտոնավարել որպես Սփյուռքի նախարար։
Նշենք, որ Հակոբյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից։