«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա դառնալ չի կարող», - Բաքվում, Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Տարածքային ամբողջականության հարցը երբեք չի եղել և չի լինի բանակցությունների թեմա», - պնդել է Ալիևը:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ մեր մոտեցումները անփոփոխ են: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովվի լիարժեքորեն և անվերապահորեն: Դա են պահանջում արդարությունը և միջազգային իրավունքի նորմերը: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Մանրամասները տե՛ս այստեղ