ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հունիսի 12-ին Սինգապուրում կհանդիպի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ունի հետ:
«Այսքան սպասված հանդիպումը նախատեսված է Սինգապուրում, մենք երկուսով կփորձենք շատ կարևոր քայլի դիմել հանուն համաշխարհային խաղաղության»,- Թվիթերի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը:
Ժամեր առաջ Հյուսիսային Կորեայի բանտից ազատ են արձակվել ԱՄՆ երեք քաղաքացիներ: Դա գնահատվել է իբրև կարևոր քայլ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: