Կառավարության հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ օրը՝ մայիսի 11-ին, ժամը 11-ին: Այս մասին հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Սա կառավարության առաջին նիստն է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց և նշանակվելուց հետո:
Հիշեցնենք, Հայաստանի կառավարության նիստերը սովորաբար անցկացվում են հինգշաբթի օրերին: