Ադրբեջանը արտասահմանյան որոշ լրատվամիջոցների «թույլատրել է» այցելել Ղարաբաղ

«Financial Times, Associated Press, Agence France-Presse մեդիա գործակալությունները պաշտոնական նամակով դիմել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը` թույլտվություն խնդրելով այցելելու Ադրբեջանի օկուպացված տարածքներ», - APA գործակալությանը ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Նա հայտնել է, որ արտասահմանյան լրատվամիջոցների խնդրանքը «չի մերժվել»:

APA-ն նշում է, որ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղում այսօր մամուլի ասուլիս է տալու տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների համար: