Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Վստահ եմ, որ ձեր քաղաքական և պրոֆեսիոնալ փորձը, ինչպես նաև հասարակական վստահության և աջակցության բարձր մակարդակը կծառայեն հայկական տնտեսության, սոցիալական ոլորտի և պետականության զարգացմանը», - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է Տիգրան Սարգսյանը։ ֊ «Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ և կարևոր անդամ է: Մեր միության հաջողությունն ու մրցունակությունը մեծապես կախված է անդամ երկրների տնտեսական բարգավաճումից: Վստահ եմ, որ ներդրումը, որը կունենա Հայաստանը մեր միության զարգացման և ամրապնդման գործում, միայն աճելու է»: