Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Հայաստանի նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի և նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ Արմեն Սարգսյանն ասել է. - «Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձևավորեք կառավարությունը և լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի և այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջև են: Ձեզ լավագույն մաղթանքներս և հաջողություններ»:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ ընտրվեց այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում՝ ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ։