Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
«ՀԲԸՄ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանին լավագույնն է մաղթում իր բոլոր նախաձեռնություններում: Մենք պատրաստ ենք ժողովրդի կյանքի բարելավմանն ուղղված մեր աշխատանքներով արդյունավետ գործակցություն ցուցաբերել նորընտիր վարչապետին ու նրա կառավարչական կազմին», - ասված է ՀԲԸՄ ուղերձում: