Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Դմիտրի Մեդվեդևը:
«Վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային-հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, համատեղ խոշոր ծրագրերի իրագործումը, ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումը ԵԱՏՄ շրջանակներում լիովին բխում է Հայաստանի ու Ռուսաստանի շահերից», - ասված է Մեդվեդևի ուղերձում:
Հիշեցնենք, Հայաստանի նորընտիր վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ ընտրվեց այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում՝ ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ: