Կրեմլում սպասում են Հայաստանի մասնակցությանը Եվրասիական միության՝ Սոչիում կայանալիք մայիսյան գագաթնաժողովին և ակնկալում են, որ հավաքի ժամանակ տեղի կունենա երկկողմ հանդիպում երկու երկրների ղեկավարների միջև, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Հայաստանը շատ կարևոր գործընկեր է, ավելին, որպես կանոն, այդպիսի հավաքների ժամանակ տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, այդ իսկ պատճառով, անկախ այն հանգամանքից, թե ով կներկայացնի Հայաստանը, մենք ակնկալում ենք, որ Հայաստանի հետ կունենանք երկկողմ ձևաչափով շփումներ», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:
Ավելի ուշ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստվում է մասնակցել Եվրասիական միության գագաթնաժողովին: