Օրբան. Հունգարիայի կառավարության հիմնական նպատակը քրիստոնեական արժեքների պաշտպանությունն է

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի նախագահ Յանոշ Ադերի հետ այսօր Բուդապեշտում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր նոր ձևավորվող կառավարության հիմնական նպատակներն են լինելու Հունգարիայի անվտանգության ապահովումն ու քրիստոնեական արժեքների պաշտպանությունը:

«Ես խոստանում եմ, որ բոլոր հնարավոր միջոցներով իրականություն կդարձնեմ Հունգարիայի բնակիչների այն ցանկությունները, որոնք նրանք արտահայտել են ապրիլի 8-ին կայացած քվեարկության միջոցով: Ես կօգտագործեմ խորհրդարանում ունեցած մանդատների երկու երրորդը երկրի բնակիչների երեք երրորդի, այսինքն՝ բոլոր հունգարացիների ձգտումները իրագործելու համար», - նշել է Օրբանը: