Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան․ Ասադի հեռացումը Փարիզի առաջնահերթությունների թվում չէ

Ռուսաստան - Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատունը, արխիվ

Պաշտոնական Փարիզը չի պահանջի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին մոսկովյան «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սիլվի Բերմանը:

«Փարիզի և Մոսկվայի առաջնահերթությունները Սիրիայում համընկնում են: Մենք ցանկանում ենք կենտրոնանալ խնդրի քաղաքական կարգավորման և մարդասիրական խնդիրների լուծման վրա», - նշել է Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանը: