Ռուսաստանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Մոսկվան չի վերանայի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Մենք այս հարցում ունենք մեր հետևողական դիրքորոշումը և շարունակելու ենք կողմերին մեր աջացկությունը ցուցաբերել, սակայն անհրաժեշտ է սպասել, որ նախ կայունանա Հայաստանի քաղաքական իրավիճակը»,- ասել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է և հավանություն կտա լուծման այն տարբերակին, որն ընդունելի կլինի հակամարտող կողմերի համար: