Աղվան Վարդանյանը հեռացվեց ՀՅ Դաշնակցության շարքերից

Աղվան Վարդանյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, 1-ը մայիսի, 2018թ․

ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը հայտնում է, որ «քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից»: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի ԳՄ այսօր տարածած հաղորդագրությունում:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Վարդանյանը նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին:

Հիշեցնենք, մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ Աղվան Վարդանյանը չմասնակցեց քվեարկությանը, թեև Դաշնակցություն խմբակցությունը որոշել էր ընտրել առաջադրված միակ թեկնածուին՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: