«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ։ Նա Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանդիպումը նախօրոք պլանավորված էր։
«Այսօր ես հանդիպում եմ ունենալու նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի, Եվրամիության դեսպանի հետ։ Անպայման կփորձենք հանդիպում կազմակերպել նաև Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի, ինչպես նաև Վրաստանի դեսպանի և, բնականաբար, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների՝ դեսպանների հետ մենք շփումներ կունենանք։ Քննարկման թեման ընթացիկ իրավիճակն է, և որևէ արտառոց քննարկում տեղի չի ունեցել», - ասաց Փաշինյանը։
Նշենք, որ ԱՄՆ դեսպանը չպատասխանեց հանդիպման մասին հարցերին։