Սիրիայի ապստամբները դուրս կգան Հոմսի մերձակա տարածքներից

Սիրիա - Ռազմական գործողությունների հետևանքները Հոմսի Բաբ Դրեյբ արվարձանում, հունվար, 2018թ․

Սիրիացի ապստամբները հայտարարել են, որ ընդունել են Ռուսաստանի միջնորդությամբ կայացված համաձայնությունը՝ լքել Սիրիայի մեծությամբ երրորդ Հոմս քաղաքի մոտ իրենց տարածքները, որոնք նրանց կողմից վերահսկվող վերջին տարածքներից են։

Համաձայնագիրը հրապարակվել է երեկ՝ ապստամբների հանձնվելուց հետո: Այս տարածքում կվերականգնվի պետական իշխանությունը, իսկ ապստամբները պետք է հանձնեն իրենց ծանր զենքերը։