Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Արամ Ա-ի հետ

Նախագահ Արմեն Սարգսյան, Արամ Ա Կաթողիկոս, արխիվ

Մայիսի 2-ի օրվա ընթացքում Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրուցակիցներն իրենց մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Դրա հանգուցալուծման համար նրանք առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր պատասխանատվությունը, իմաստնությունը եւ խնդիրների լուծման պատրաստակամությունը՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակներում: