Չնայած սահմաններին սննդամթերքով լի բեռների կուտակումներ կան, ՍԱՊԾ սահմանային կետերն աշխատում են անխափան

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության սահմաններին առաջացել են սննդամթերքով լի բեռների կուտակումներ՝ կապված վերջին իրադարձությունների և ճանապարհների փակ կամ դժվարանցանելի լինելու հետ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի:

«Բոլոր սահմանային կետերն աշխատում են անխափան», - տեղեկացրել էն ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: - «Այսպես. Ծառայության ենթահսկման ներմուծվող և արտահանվող բոլոր բեռների ձևակերպումները ժամանակին ու արագ ապահովելու, ինչպես նաև հնարավոր կուտակումները բացառելու նպատակով՝ Ծառայության համապատասխան ստորաբաժանումները՝ սահմանային բոլոր հսկիչ կետերը, սպասարկման կենտրոնը, նմուշառման բաժինները, ինչպես նաև մարզային կենտրոնների համապատասխան ստորաբաժանումները, կգործեն աշխատանքային 24-ժամյա ռեժիմով»: