Վանաձորում թիվ 3 պոլիկլինիկայի մի խումբ բուժաշխատողներ սպիտակ խալաթներով միացել են Հայքի հրապարակում հավաքված ցուցարարներին։
Նրանք «Ազատության» հետ զրույցում ասացին՝ թեև գործադուլ չեն հայտարարել և հավաքին միանում են աշխատանքից հետո, սակայն «սա քայլ է՝ միանալու ցուցարարների բողոքներին և պահանջներին»։
Նշենք, որ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում չստացավբավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: