Քվորումի բացակայության պատճառով առավոտյան ԱԺ նիստը չկայացավ

Վահե Էնֆիաջյան, արխիվ

Այսօր առավոտյան Ազգային ժողովի նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով։

Այսօր մինչև ժամը 14։00-ն պատգամավորները գրանցվելու հնարավորություն ունեն, և եթե մինչ այդ 53 պատգամավոր չգրանցվի, ապա 14։00-ի նիստն էլ չի կայանա։

Նշենք, որ ժամը 12։30-ի դրությամբ 105 պատգամավորից գրանցվել է ընդամենը 33-ը։

«Երկրում աննախադեպ վիճակ է, և «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ և այս չորսօրյա աշխատանքներին չի մասնակցելու», – հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։