Քաղաքացիները փակել են Դավթաշենի կամուրջը, Եղվարդի խճուղին, Կոմիտաս, Բաղրամյան պողոտաները, Կիևյան կամուրջը։
Դավթաշենի կամրջի հարակից հատվածում ցուցարարները եռագույնը պարզած պարում են։
Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները փակել են նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։
Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովում մոտ տասը ժամ տևած հարցուպատասխանից հետո տեղի ունեցավ վարչապետի ընտրության հարցով քվեարկությունը։ Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: