Արևմտյան պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանը 2017-ին 20 տոկոսով կրճատել է ռազմական ծախսերը․ զեկույց

Ռուսական արտադրության С-300 և С-400 հրթիռային համակարգեր, արխիվ

Արևմտյան պատժամիջոցների հետևանքով անցյալ տարի Ռուսաստանը ստիպված է եղել կրճատել ռազմական ծախսերը 20 տոկոսով: Այս մասին ասված է Ստոկհոլմի Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի երեկ հրապարակված զեկույցում:

Դա տեղի է ունեցել այն պարագայում, երբ այլ երկրների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի ռազմական ծախսերը անցյալ տարի աճել են, ասված է զեկույցում: