ՕԵԿ-ը կոչ է անում ԱԺ բոլոր խմբակցություններին ապահովել Փաշինյանի ընտրությունը

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյան, արխիվ

«Անհանգստացած լինելով վերջին ժամերին ստացվող տեղեկություններով»` «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) քաղաքական խորհուրդը «հայտարարում է իր ամբողջական աջակցությունը ժողովրդային շարժմանը և կոչ է անում իր բոլոր կառույցներին անհապաղ միանալ այս րոպեներին Հանրապետության հրապարակում հավաքված մեր հայրենակիցներին»:

ՕԵԿ-ը այսօր հրապարակած հայտարարությունում կոչ է անում Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին` «անվերապահորեն աջակցել ժողովրդական շարժմանը և ապահովել Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում»:

«Դիմում ենք Նիկոլ Փաշինյանին` Սահմանադրության և օրենքներով նախատեսված կարգով նախաձեռնել հրատապ օրենսդրական փոփոխություններ, վերացնել ռեյտինգային ընտրական համակարգը, կատարել այլ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և նախաձեռնել արդար ու մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կապահովի Հայաստանի ազատ ու բարեկեցիկ զարգացումը», - ասված է հայտարարությունում: