Միջազգային խոշոր լրատվամիջոցներ ներկայացնող ավելի քան 100 լրագրողներ են հավատարմագրվել Հայաստանի արտգործնախարարությունում՝ վաղը ԱԺ-ում կայանալիք՝ վարչապետի ընտրությունը լուսաբանելու համար:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նշենք՝ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: