Սպասվում է, որ այսօր Մյանմա է ժամանելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատվիրակությունը՝ նպատակ ունենալով լուծման հանգել մոտ 700 հազար մահմեդական ռոհինջա փախստականների հարցում:
Անցած տարի ռոհինջա բնակչությունը զանգվածաբար լքեց Մյանման և հեռացավ հարևան Բանգլադեշ՝ խուսափելով Մյանմայի բանակի ուժային գործողություններից: Մյանմայի իշխանություններին մեղադրեցին էթնիկ զտումների մեջ, ինչը նրանք հերքում են:
Մյանմայում, որը հայտնի է նաև Բիրմա անվամբ, բնակչության մեծամասնությունը բուդդիստ է: