«Իմ Քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով հեռարձակված տեսանյութով աջակիցներին կոչ է արել 12:00-ից իրականացնել քաղաքացիական անհնազանդության բոլոր խաղաղ, ոչ բռնի գործողությունները՝ «չնայած քաղաքական իրավիճակը նույն տեղում չի կանգնելհայտնի իրադարձությունների բերումով որոշակի առաջընթաց ենք ունեցել»:
Փաշինյանը նաև հորդորել է աջակիցներին 16:00-ին դադարեցնել ակցիաները և ապաշրջափակել փողոցները որպեսզի մարդիկ կարողանան 19.00-ին հասնել Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին, որը ընդդիմադիր առաջնորդը որակել է որպես «չափազանց կարևոր հանրահավաք»:
Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ այսօր ժամը 17:00-ից պատրաստվում է քայլերթ իրականացնել՝ Ֆրանսիայի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ: