ՀՀԿ-ն դեռ որոշում չունի՝ արդյոք առաջադրելո՞ւ է վարչապետի թեկնածու․ Դավիթ Հարությունյան

Դավիթ Հարությունյան, արխիվ

Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) դեռ վերջնական որոշում չունի՝ արդյոք առաջադրելո՞ւ է վարչապետի թեկնածու, թե՞ ոչ, այսօր առավոտյան «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին: Նոր վարչապետի ընտրության հարցով Ազգային ժողովի հատուկ նիստը նշանակված է մայիսի 1-ին:

Մանրամասները տե՛ս այստեղ