Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ կիբերգրոհի փորձեր են արվել primeminister.am դոմեյնի նկատմամբ, և նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով:
«Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել: Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել», - ասված է հաղորդագրությունում: