ՀՅԴ-ն առաջարկում է «համաձայնվել միասնական թեկնածուի շուրջ»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որով առաջարկում է մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ «համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ»:

«Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է.

Մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր:

Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ ենք առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- նշված է ՀՅԴ հայտարարության մեջ: