ՀՅԴ ղեկավարները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան, արխիվ

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մամնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ու Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ապրիլի 26-ին հանդիպում են ունեցել «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ,​Արսեն Համաբարձումյանը հանդիպումն օգտակար է որակել:

Հիշեցնենք, Դաշնակցությունը ապրիլի 25-ին հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Երեկ Դաշնակցության նախարարներն ու մարզպետները հրաժարական տվեցին։