Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա մեկնեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը:
«Ազատության» հարցին, թե ի՞նչ նպատակով է նա մեկնում, փոխվարչապետի պաշտոնակատարը չպատասխանեց:
Արմեն Գևորգյանը օդանավակայան էր եկել առանց թիկնապահի: Նա ուղևորվեց միայնակ, բոլորի համար նախատեսված անցակետով, մինչդեռ պաշտոնյաները սովորաբար պաշտոնական պատվիրակությունների համար նախատեսված սրահով են մեկնում:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Արմեն Գևորգյանը Մոսկվա է մեկնել աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով:
«Քննարկումներն ավարտելուց հետո նա երեկոյան կվերադառնա Երևան», - ասված է հաղորդագրությունում: